ՄԻՊ.մամուլի ազատության վերաբերյալ ֆորումն ապրիլի 30-ին և մայիսի 1-ին

Մարդու իրավունքների պաշտպանն ապրիլի 30-ին մամուլի ազատության վերաբերյալ ֆորում է նախաձեռնում լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ։ Ֆորումի ընթացքում կամբողջացվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները և մայիսի վերջին նախագիծն աշխատանքային խմբի անդամների հատուկ կարծիքների, միջազգային փորձագետների եզրակացությունների հետ միասին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Մայիսի 1-ին ՄԻՊ-ը նախատեսում է  ներկայացնել կոնկրետ մեխանիզմ, որը հնարավորինս կարող է կանխարգելել դատական սխալները խոսքի ազատությանը վերաբերող գործերով: