Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. նոր երաշխիքներ ազատ, արդար ընտրությունների համար

«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպում է «Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. նոր երաշխիքներ ազատ, արդար ընտրությունների համար» քննարկումը, որը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցի Մեծ շքասրահում:

Քննարկման ընթացքում անդրադարձ կարվի Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններին, քաղաքացիական հասարակության մասնակցությանը Օրենսգրքի փոփոխությունների գործընթացում, ինչպես նաև կներկայացվեն քաղաքացիական հասարակության մտահոգությունները և առաջարկությունները առաջարկվող փոփոխությունների և դրանց հետ կապված գործընթացների վերաբերյալ:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ Ազգային Ժողովի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է: Քննարկման նախնական օրակարգը կցված է:

Մասնակցությունը հաստատելու և այլ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Մարիա Աղաջանյանին ' 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարներով կամ maria@osi.am էլ. փոստով: