ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքներ թեմայով սեմինիար երիտասարդների համար
Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդները հանուն իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2011թ-ի հունվարի 28-30-ը ք. Գորիսում կայանալիք «Մարդու Իրավունքներ» սեմինիարի սահմանափակ թվով մասնակիցների հայտերի հավաքագրում:
Սեմինարի մասնակիցները պետք է լինեն 18-35 տարեկան, հետաքրքրված լինեն Մարդու իրավունքների հիմնախնդիրներով, պատրաստակամ լինեն սեմինարներից հետո անհատապես համագործակցել ՀԿ-ի հետ' մարդու իրավունքների մոնիտորինգի կազմակերպման բնագավառում:
Սյունիքի մարզի այլ համայնքներից ժամանած մասնակիցները կապահովվեն հյուրանոցով և սննդով, կփոխհատուցվեն ք. Գորիս ժամանման տրանսպորտային ծախսերը' գործող երթուղային սակագներով:
Մասնակիցները պետք է լրացնեն հայտի ձևը /հայտերի համար դիմել itek@rambler.ru հասցեով/ և դրանք ուղարկեն itek@rambler.ru էլ.-հասցեով, կամ ներկայացնել ք. Գորիս, Մաշտոցի 3, «ԻՏԵԿ» ՀԿ-ի գրասենյակ /հեռ. 0284 2 40 20, բջջ. 091 54 20 06/:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011 հունվարի 21-ը: