ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեդիան իրավապաշտպանների համար. գործիքներ և հմտություններ
Մամուլի աջակցության "Ինտերնյուս" հասարակական կազմակերպությունը 2011թ-ի հունվարից սկսում է նոր մեդիայի ուսուցման դասընթացներ իրավապաշտպան ՀԿ-ների և քաղաքացիական ակտիվիստների համար։Դասընթացները տևելու են 5 օր և պարբերաբար անցկացվելու են ողջ տարվա ընթացքում:
Մասնակիցները կծանոթանան քաղաքացիական լրագրության առանձնահատկություններին, կպատրաստեն մուլտիմեդիա նյութեր, կնախագծեն իրազեկման և իրավունքների պաշտպանության արշավներ՝ կիրառելով նոր և ավանդական մեդիա տեխնոլոգիաները։Դասընթացները վարելու են նոր մեդիայի և իրազեկման արշավների մասնագետներ, ներգրավված են լինելու լրագրողներ, իրավապաշտպաններ, փորձագետներ։
Առաջին երեք դասընթացները կանցկացվեն Երևանում՝
26.01.11-30.01.11 - Քաղաքացիական լրագրություն և սոցիալական ցանցեր։
5.02.11-09.02.11 - Տեսանյութը որպես իրավունքի պաշտպանության գործիք։
26.02.11-02.03.11 - Նոր մեդիա գործիքներ տեղեկատվական արշավների համար։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ՝ նշելով նախընտրած դասընթացի անվանումը։ Հայտում անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության իրավապաշտպան գործունեության 1-2 կոնկրետ օրինակ և նշել, թե ինչ ծրագրերի և խնդիրների լուծման համար են հարկավոր նոր գիտելիքն ու հմտությունները:
Հայտից բացի՝ անհրաժեշտ է ներկայացնել երաշխավորագիր ՀԿ-ից, որտեղ նշված լինի, թե կազմակերպության որ աշխատանքներում է մասնակիցը ներգրավված:
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով՝ ներկայացված հայտերի հիման վրա։ Հայտի ձևը կարելի է գտնել www.internews.am, http://www.facebook.com/pages/Internews-Armenia/151727788195624?v=wall&ref=sgm կայքերից։ Նշված 3 դասընթացների համար կարելի է դիմել միաժամանակ՝ մինչև 2011թ-ի հունվարի 20-ը։ Հայտերն ուղարկել training@internews.am, assistant@internews.am էլ. հասցեներով՝ նամակի թեմա /subject/տողում լրացնելով' NGO Training բառերը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ինտերնյուս, Նարինե Սաֆարյանին։ Հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Հեռ. 010 58 36 20:
Դասընթացներն անցկացվում են "Հասանելի դառնալ մարդկանց" իրավապաշտպան ՀԿ-ների հաղորդակցության ռեսուրսների զարգացման ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մամուլի աջակցության "Ինտերնյուս" ՀԿ-ն՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի (DRL) աջակցությամբ։ DRL-ը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, մարդու հիմնարար իրավունքների և աշխատանքի իրավունքի պաշտպանությանն ամբողջ աշխարհում։
Մամուլի աջակցության "Ինտերնյուս" հասարակական կազմակերպություն