ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 9-ին բողոքի ակցիա կկայանա հղիության նպաստի նվազեցման դեմ
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, Կառավարության նիստի օրը, Կառավարության շենքի դիմաց "Stop changes in maternity leave law" (Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը) խմբի անդամները բողոքի գործողություն են իրականացնելու:
Նրանք դեմ են արտահայտվում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությանը»' ՀՀ նախագահից պահանջելով ետ կանչել այդ օրենքի տակ դրված իր ստորագրությունը։ Հիշեցնենք, որ ըստ այդ օրենքի կրճատվում են հղիության շրջանում գտնվող կանանց հատկացվող նպաստերը:
«Եկեք միահամուռ ուժերով պայքարենք մեր և ապագա սերունդների բարեկեցության, արտագաղթի կանխման և սերունդ տալու խթանման համար»,-ասվում է խմբի տարածած հաղորդագրությունում: