«Կրթություն և կարիերա EXPO 2010»-ը կմեկնարկի նոյեմբերի 16-ին

Նոյեմբերի 16-18 Երևանում' «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացվի հերթական տասնմեկերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2010» խորագրով:

«Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: «Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ: 
Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ:

Ցուցահանդեսի մասնակիցներն են' Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (ԲՈԻՀ - եր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ) և միջազգային դոնոր կազմակերպություններ:

Աղբյուր` www.panorama.am