ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ունիսոնը» կազմակերպում է թոք-շոու հաշմանդամների աշխատանքային զբաղվածության թեմայով
Նոյեմբերի 23-ին (երկուշաբթի) «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված կլինի հաշմանդամների զբաղվածության հիմնախնդրին (սկիզբը' ժ.21։10-ին, կրկնությունը' հաջորդ օրը, նոյեմբերի 24-ին, ժամը 18։00-ին)։ 40 րոպեանոց հաղորդման մասնակիցները քննարկելու են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ցածր մակարդակի պատճառները և իրավիճակի բարելավման հնարավոր ուղիները։ Հեռուստաշոուն կազմակերպվում է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի և Նիդեռլանդների Կառավարության ֆինանսական միջոցներով։