Արտահայտման ազատությունը և գրաքննությունը Հայաստանում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ)-Հայաստանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպում է

«Արտահայտման ազատությունը և գրաքննությունը Հայաստանում»

թեմայով սոցիոլոգիական որակական հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը կվարի
Գայանե Ղազարյանը:

Երբ` 2009թ. հուլիսի 27-ին, ժ. 16:00 -17:30
Որտեղ` ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52
Լեզուն` Հայերեն:

Ընդհանուր ակնարկ. Ուսումնասիրությունն իրականացվել է Եվրասիա համագործություն հիմնադրամի Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում ծրագրի շրջանակներում Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Կներկայացվեն արտահայտման ազատության և գրաքննության մասին հայ հասարակության պատկերացումները, արտահայտման ազատության խոչընդոտներն ու գրաքննությունը գործունեության տարբեր ոլորտներում:

Գրանցվելու կարգը. Ներկայացմանը մասնակցելու մտադրության մասին տեղեկացրեք crrcnews@crrc.am էլ. հասցեով կամ 58-14-50, 58-13-30 հեռախոսահամարներով` մինչև ս. թ. հուլիսի 26-ը, ժ.17.00-ը` նշելով Ձեր աշխատավայրը և պաշտոնը: