ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացմանը նվիրված քննարկում
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպում է Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացմանը նվիրված քննարկում: Քննարկումը կազմակերպվում է "Հարևանությունից դեպի գործընկերություն" խորագրով միջոցառումների շրջանակներում, որի նախաձեռնողներն են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, "Թրանսփարենսի ինթերնեշնլ" հակակոռուպցիոն կենտրոնը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական ինտեգրացիա կազմակերպությունները: Միջոցառումը տեղի կունենա 2009թ. հուլիսի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում: