ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համերգ «Գրքեր կալանավորների համար» նախաձեռնության ավարտի առիթով
Հունիսի 22-ին, ժամը 18.00-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է երախտագիտական երեկո-համերգի, որը նվիրված է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են «Գրքեր կալանավորների համար» նախաձեռնության իրականացմանը։ Նախաձեռնության նպատակն է Քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրել գրքերով։ Նվիրատվությունների արդյունքում արդեն հավաքվել են բավականին քանակությամբ գեղարվեստական և ուսումնական գրքեր, որոնք կտրամադրվեն «Աբովյան», «Վարդաշեն», «Էրեբունի», «Հրազդան» և «Սևան» Քրեակատարողական հիմնարկների գրադարաններին։ Այս նախաձեռնության հեղինակն է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կամավոր, Լիտվայի քաղաքացի Լաուրա Վալոսկայտեն։
Երեկոյի ընթացքում բոլոր նվիրատուներին կհանձնվեն շնորհակալագրեր։
Միջոցառումը տեղի կունենա Վարդանանց 16/1 հասցեում գտնվող Նարեկացի կենտրոնում։