ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իրավական նախաձեռնությանը» անհրաժեշտ են կամավորներ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Իրավական նախաձեռնություն 2009 - Երևանի ավագանու ընտրություններ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պատշաճ իրականացմանը եւ կանխարգելել հնարավոր խախտումները:
Ընտրությունների օրը Երևան քաղաքում գործելու համար ստեղծվելու են 20 «Շտապ արձագանքման» մեքենաներ:
Նախաձեռնության շրջանակում փնտրում ենք կամավորների ընտրությունների օրը «Շտապ արձագանքման» մեքենաների կազմում՝ որպես իրավաբան, դիտորդ, լրագրող կամ ակտիվիստ ընդգրկվելու համար։
Եթե Ձեզ հետաքրքրեց այս նախաձեռնությունը խնդրում ենք դիմել մինչև 2009թ. մայիսի 27-ը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ
Այգեստան 11, շենք 43
Լևոն Բաբամյան
(+37410) 574317
(+37493) 555760
csi@csi.am
www.csi.am
www.hra.am