«Գրքեր կալանավորների համար» նախաձեռնություն

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

2009թ. մարտին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն իրականացնում է մի նախաձեռնության՝ նվիրված կալանավորներին։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է կալանավայրերի գրադարանները համալրել տարբեր տեսակի գրքերով և բարելավել գրադարանի պայմանները։

Խորհրդային Միության փլուզումից հետո կալանավայրերում գրադարանները մատնվել են անտարբերության։ Չկա ընդհանուր կանոնակարգ կամ որևէ մարմին, որը հոգ կտաներ այդ մասին։ ՔՀԻ-ն ցանկություն ունի ի վերջո փոխել այս իրավիճակը՝ կարճատև բարեգործական ակցիայի միջոցով։

Այս նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի 13 կալանավայրերում գտնվող բոլոր կալանավորներին, և արդեն մի քանի ամիս է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հավաքում է գրքեր՝ կալանավայրերի գրադարանների համար։ Այսպիսով, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ցանկանում է նպաստել Հայաստանում կալանավորների իրավունքների պահպանմանը։

Նախաձեռնության իրականցումը հնարավոր դարձավ նաև շնորհիվ այն մարդկանց, ովքեր մեծահոգաբար իրենց անձնական գրադարաններից նվիրեցին գրքեր։ Գրքերը տարբեր լեզուներով են և տարբեր ժանրի՝ արկածայինից մինչև գիտական։ Կան նաև պարբերականներ, տեղեկատվական գրականություն և այլն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանավորների մեծ մասը հայախոս են, ՔՀԻ-ն հատկապես կարևորում է հայերեն գրքերի քանակը։ Սակայն, ցանկացած նյութ՝ ցանկացած լեզվով, նույնպես շատ գնահատելի է։ Մենք արդեն հավաքել ենք մոտավորապես 4000 գիրք և ամսագրեր, տեղեկատվական հրատարկումներ և այլ նյութեր։ Չնայած դրան, մենք դեռևս ֆինանսական աջակցության կարիք ունենք, որպեսզի կարողանանք գնել բառարաններ, քանի որ գրքերի մի մասն օտար լեզուներով են, կալանավայրերում գրադարանների պահարանները փոխարինել նորերով, գրքերը հավաքելու և տարբեր կալանավայրերում բաշխելու համար ապահովել տրանսպորտային միջոցներ, լրատվամիջոցներում հայտարարություններ տեղադրել, և կազմակերպել շնորհակալական երեկո բոլոր այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք այս կամ այն կերպ աջակցել են ակցիայի իրականացմանը։
Մենք խնդրում ենք շարունակել Ձեր աջակցությունն այս Նախաձեռնության իրականացմանը՝ նվիրելով գրքեր կամ տրամադրելով որոշակի ֆինանսական օժանդակություն։ Ակցիան կշարունակվի մինչև մայիսի վերջ, հետևաբար խնդրում ենք արձագանքել որքան հնարավոր է շուտ։

Լաուրա Վալոսկայտե
lauravalauskaite@gmail.com
հեռ. 57 43 17
բջջային հեռ. 077 822365
Հասցե՝ 0025 Երևան, Այգեստան 11 փողոց, տուն 43

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, կազմակերպություններին և ինստիտուտներին, որոնք արձագանքեցին մեր նախաձեռնությանը.

 

  • Քնարիկ Առաքելյան,
  • Զառա Ավետիսյան,
  • Տիգրան Սիմյան,
  • Գայանե Հարությունյան,
  • Աննա Դարբինյան,
  • Սամվել Մովսիսյան
  • Ջեմմա Բաբայան
  • Անաստասիա Դանիելյան
  • Եվգենյա Ի. Զարգարյան
  • Արմինե Արիստակեսյան
  • Լիտվական Դեսպանություն. Օլգա Արզումանյան
  • Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. Գայանե Գաբրիելյան
  • Հայաստանում ԱՄՆ Դեսպանություն. Ներսես Հայրապետյան 
  • Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն
  • «Առավոտ» օրաթերթ. Արամ Զաքարյան, Ռուզան Մինասյան, Նելլի Գրիգորյան, Գոհար Հակոբյան, Աշոտ Հակոբյան
  • Հայաստանի Բնագիտական թանգարան. Գայանե Ղազարյան, Անահիտ Աքմաժյան
  • Երևանի Թեթև արդյունաբերության պետական քոլեջ. տնօրեն Սերգեյ Քոչարյան
  • Մխիթար Սեբաստացու անվան կրթական համալիր
  • Լիանա Մարուքյան