Հասարակական դիտորդական խմբի զեկույցի ներկայացում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպում է «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբի գործունեության մասին» զեկույցի ներկայացում։

Զեկույցի ներկայացումը տեղի կունենա ս. թ. մայիսի 22-ին, ժամը 11-ին, «ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի «Բոլլ» սրահում:

Զեկուցողներն են լինելու. Սուրեն Իսկանդարյանը` դիտորդական խմբի նախագահ, Անի Ներսիսյանը` դիտորդական խմբի անդամ և Կարեն Մեհրաբյանը` ՀՀ Ոստիկանության Հասարակական Կարգի Ապահովման վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ:

Միջոցառմանը հրավիրված են պետական կառույցների, հասարակական, միջազգային կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ: