ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը
/ԲՀԻՕՀՄ/ մարտի 19-20-ին կազմակերպում է Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին
նվիրված միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպում է ԲՀԻՕՀՄ-ն` ՄԱԿ-ի
Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Երևանում Եվրոպայի Խորհրդի
ներկայացուցչության և Երևանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ: Կոնֆերանսին
կմասնակցեն պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներ:
Կոնֆերանսը տեղի կունենա մարտի 19-20-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես
կենտրոնում, Ալեք Մանուկյան 9 հասցեով` Մարիոթ Արմենիա հյուրանոցի կողմից սրահ
չտրամադրելու պատճառով:
