«ՀՀ արդի էկոլոգիական խնդիրները» թեմայով սեմինար

Ս.թ. մայիսի 26-ին, ժամը 13.30 – 18.00, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի
կունենա սեմինար` «ՀՀ արդի էկոլոգիական խնդիրները» թեմայով: Կազմակերպիչն է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիան» / ՄԱԿ-ի Բնապահպանական Ծրագրի ազգային
կոմիտեն, WWF(Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի) և UNDPI (ՄԱԿ-ի
հասարակայնության տեղեկատվության դեպարտամենտի) աջակցությամբ:

Քննարկվող թեմաներն են.

  • Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրը. արդի իրավիճակը և բարելավման ուղիները /կցուցադրվի
    նաև Սևանա լճին նվիրված ֆիլմ/,
  • Արմաշի արհեստական լճերի թռչնաշխարհի պահպանության խնդիրը,
  • ՀՀ-ում իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի էկոլոգիական ասպեկտը և
    այլ հարցեր:

Տեղի կունենա նաև «Թեղոտի հանքավայրի հիմնախնդիրը. ՀԿ-ների և անկախ փորձագետների
կարծիքները» գրքի շնորհանդեսը:

Հրավիրված են օրենսդիր և գործադիր իշխանությունների, ԳԱԱ, բուհերի, ինչպես նաև
հասարակայնության ներկայացուցիչները: