Հավաք Կառավարության շենքի առջեւ

Սեպտեմբերի 13–ին լրանում է սեփականությունից ապօրինի զրկված եւ իրենց բնակարաններից հարկադրաբար վտարված Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչների, ինչպես նաեւ Դալմայի այգիների հողօգտագործողների եւ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ներկայացուցիչների ՀՀ վարչապերի հետ հանդիպման 5 ամիսը։

Այդ առիթով «Պետական կարիքների զոհեր» եւ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հկ-ները կազմակերպում են ակցիա Կառավարության շենքի առջեւ։

Այն տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 11-ին։