ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական ուսումնական ծրագիր. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
Երևան, 8.05.2007թ.
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) հայտարարում է
ընդունելություն 2007-2008 ուսումնական տարվա համար: Երևանյան դպրոցը պատկանում է
Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և Հարավային Կովկասում գործող 15 դպրոցներից
կազմված ցանցին և նպատակ ունի զարգացնել մտածողության նոր եղանակներ, քաղաքացիական
իրազեկության նոր ոգի և քաղաքական պատասխանատվություն:
2005թ. հունիսի 25-ին հիմնադրված Երևանյան դպրոցը կարևոր գործառույթ ունի երիտասարդ
առաջնորդների նոր սերնդի հասարակությունում պարտավորություններ ստանձնելուն
նախապատրաստելու և ժողովրդավարության կառուցման ճանապարհով Հայաստանի եվրոպական
ինտեգրման գործընթացին օժանդակելու առումով։
Ընդունելության կարգի վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք՝
http://www.ysps.am/
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2007թ. մայսի 25-ը։ Դիմել՝ Խորենացու պող.
33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ` գրասենյակային հարկ, 31 սենյակ: Դիմումներն ընդունվում
են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 12:00-16:00:
Հեռախոս՝ 51 11 71
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն
կարող եք ստանալ դպրոցի ինտերնային կայքից՝
http://www.ysps.am/demo/
