Քննարկում ԼՂ հակամարտության փոխզիջումային տարբերակների շուրջ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և IWPR–ը հրավիրում են մասնակցել քննարկման` ԼՂ հակամարտության փոխզիջումային տարբերակների շուրջ: Քննարկումը տեղի կունենա Ապրիլի 7-ին, ժամը 11.00 – 13.00 ԱՆԻ Պլազա հյուրանոցում:

ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

հեռ.` 53 92 04

ԼՂ հակամարտության փոխզիջումային տարբերակյների քննարկումները սկսվել են 2006թ.-ից:
2006թ. փետրվար և մարտ ամիսներին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպվեցին համաքաղաքային քննարկումներ Իջևանում, Գավառում, Կապանում և Մեղրիում: Քննարկումների թեման ԼՂ հիմնախնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակներն էին:

Քննարկումների ալիքը այնուհետև տեղափոխվեց ԼՂՀ. 2007թ. հուվարին նմանօրինակ միջոցառումներ կազմակերպվեցին նաև ԼՂՀ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում:

Սեղանին էին դրվել կենտրոնի փորձագետների կողմից հավաքագրված ու մշակված` ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փոխզիջումային այն տարբերակները (դրանց ուրվագծերը), որոնք վերջին տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվել են հայկական և արտերկրյա մամուլում, տարբեր գործիչների ելույթներում կամ առանձին վերլուծական նյութերում: Ընդհանուր առմամբ 7 քաղաքներում քննարկումներին մասնակցեց շուրջ 800 մարդ: Ներկայացված էին հասարակության ամենատարբեր շերտերը, տարիքային խմբերն ու մասնագիտական ոլորտները:

Քննարկումներն ընթանում են մի քանի խմբերով, որոնք համակարգվում էին փորձառու վարողների կողմից, ովքեր հետևում են, որպեսզի քննարկումը լինի նպատակային և ներգրավված լինեն բոլոր մասնակիցները: Համակարգիչների օգնությամբ հավաքագրվում են բոլոր մասնակիցների հիմնական կարծիքներն այնպես, որ ոչ մի միտք կամ գաղափար չանտեսվի: Դրանք այնուհետև խմբավորվում են և ներկայացվում խնդրի կարգավորման հետ առնչվող համապատասխան գերատեսչություններ:

Քննարկումների շարքը լիարժեք դարձնելու համար չափազանց կարևորվում է նման միջոցառման կազմակերպումը կոնկրետ մասնագիտական խմբերի համար, ինչը թույլ կտա որոշում կայացնողների սեղանին դնել նաև հասարակության որոշակի խմբերի կարծիքը, մտահոգություններն ու հույսերը: