ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2007» մասնակցության հրավեր
Մի շարք Հասարակական կազմակերպություններին պատկանող «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2007»-ի շրջանակներում ապրիլի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում անվճար իրավաբանական օգնություն է տրամադրվելու ընտրությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների վերաբերյալ:
Իրավաբանական օգնությունը տրամադրվելու է թեժ գծի անվճար հեռախոսահամարի միջոցով (080 080 804):
Իրավաբանական օգնությունը և թեժ գծի աշխատանքներն արդյունավետ կազմակեպելու համար գործընթացում ներգրավվում են նաև ակտիվ քաղաքացիներ, ովքեր կաջակցեն իրավաբաններին և կնպաստեն դեպքերին արագ արձագանքմանը:
Եթե հետաքրքրված եք այս նախաձեռնությամբ և պատրաստ եք անաչառ արձագանքելու ստացված ընտրախախտումների վերաբերյալ դեպքերին, ապա
խնդրում ենք Ձեզ մասնակցել քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 6- ին «Մարիոթ» հյուրանոցում։ Սկիզբը՝ ժամը 18։00։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Գայանե Պետրոսյանին (37410) 27 58 87 հեռախոահամարով կամ գրել
gayane@csi.am էլ. հասցեով։
