ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական հասարակության ներդրումը ընտրական գործընթացներում» թեմայով քննարկում
Քաղաքական բանավեճի ակումբը կազմակերպում է «Քաղաքացիական
հասարակության ներդրումը ընտրական գործընթացներում» թեմայով քննարկում:
Զեկուցմամբ հանդես կգան
- Քաունթերփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության Ընտրական ծրագրերի ղեկավար
տկն. Թերեզա Խորոզյանը - «Ընտրությունը Քոնն է» ՀԿ-ի ղեկավար պրն. Հարություն Համբարձումյանը
- Կանանց հասարակական կազմակերպություն «Գլորիա»-ի ներկայացուցիչ տկն. Սուսաննա
Օհանջանյանը
Զեկույցներին կհետևի բաց քննարկում: Մասնակիցների թվում են` փորձագետներ,
կուսակցությունների և Ազգային Ժողովի խմբակցությունների, հասարակական և միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը տեղի կունենա ս.թ. մարտի 30-ին,
ժ.13:00 «Կոնգրես» հյուրանոցում:
Քաղաքական Բանավեճի ակումբի անդամներ`
Ավետիք Իշխանյան
Վիգեն Խաչատրյան
Գայանե Մարկոսյան
Արամ Մայիլյան
Արման Մուսինյան
Ստեփան Դանիելյան
Քնարիկ Վարդանյան
Լևոն Զուրաբյան
Սոնա Հովհաննիսյան
