ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ազատ և արդար ընտրությունները` որպես ժողովրդավարության հիմնաքար» թեմայով համաժողով
Երևան, 23.03.2007թ.
Մարտի 27-ին Երևանում Եվրոպայի խորհրդի` «Ազատ և արդար ընտրությունները` որպես ժողովրդավարության հիմնաքար» թեմայով համաժողովի շրջանակներում քաղաքական կուսակցությունները, իշխանությունները, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եվրոպական չափանիշների լույսի ներքո կքննարկեն Ժողովրդավարական և թափանցիկ ընտրական գործընթացի նախապայմանները:
Համաժողովը կնախագահի ՀՀ Ազգային ժողովի խոսնակ պրն. Տիգրան Թորոսյանը: Համաժողովում ելույթ կունենան ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Էստոնիայի պատվիրակության անդամ պրն. Անդրես Հերկելը, Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի Եվրոպայի խորհրդի կապի կոմիտեի անդամ տկն. Կարին Նորդմայերը և «Լը Մոնդ» թերթի նախկին Գլխավոր քարտուղար պրն. Մանուել Լուկբերտը: Ելույթներով հանդես կգան նաև ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար պրն. Արմեն Բայբուրդյանը, ԵՄ-ում նախագահող երկրի` Գերմանիայի դեսպանը Հայաստանում` տկն. Հայքե Ռենատե Փայչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ պրն. Մարկ Բոյանիչը և այլ մասնակիցներ: Ողջույնի ուղերձով և եզրափակիչ դրույթներով հանդես կգա Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տկն. Բոյանա Ուրումովան:
Միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի` մարտի 27-ին, առավոտյան ժամը 9:00-ից 17:00-ը Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:
Համաժողովը բաց է լրատվամիջոցների համար:
Մամլո ասուլիսը կկայանա նույն օրը, ժամը 17:30 Մարիոթ Արմենիա հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում:
