ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2007» իրավաբանների վերապատրաստման հրավեր
Մի շարք Հասարակական կազմակերպություններին պատկանող «Իրավական
նախաձեռնություն, Ընտրություններ 2007»-ի շրջանակներում ապրիլի 1-ից մինչև հունիսի
1-ն ընկած ժամանակահատվածում անվճար իրավաբանական օգնություն է տրամադրվելու
ընտրությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների վերաբերյալ: Իրավաբանական
օգնությունը տրամադրվելու է թեժ գծի անվճար հեռախոսահամարի միջոցով:
Այս նպատակով փաստաբանների և իրավաբանների համար ABA/CEELI-ի կողմից մարտի 26-ից
կազմակերպվելու են դասընթացներ ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների հիման
վրա, որոնց ընթացքում մասնակիցներին տրամադրվելու է ընտրական վեճերին նվիրված
համապարփակ գիտագործնական ձեռնարկ:
Եթե հետաքրքրված եք մասնակցել այս դասընթացներին և/կամ ներգրավվել այս
նախաձեռնությանը` տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն կամ վարելով դատական
գործեր, ապա մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք
Գայանե Պետրոսյանին (37410) 22 90 14 կամ գրել gayane@csi.am էլ. հասցեով
հեռախոահամարով մինչև ս.թ. մարտի 24ը։
