ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրենքի քննարկում
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի քննարկմանը, որը տեղի կունենա 2007թ. մարտի 16-ին, ժամը 11:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում: Համաժամանակյա թարգմանությունն ապահովված կլինի:
