«Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին. Ընտրական վեճեր» թեմայով սեմինար

Մարտի 1-2-ը ՀՀ ԱԳՆ, Վճռաբեկ դատարանը եւ Հունաստանի Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնը, Հունաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, Երեւանում անց է կացվելու Աջակցություն ազատ եւ արդար ընտրություններին շարքի «Ընտրական վեճեր» խորագրով երկրորդ սեմինարը: Սեմինարը կազմակերպվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Սեմինարի աշխատանքներին կմասնակցեն ընտրական օրենսդրության եւ ընտրական վեճերի 8 միջազգային փորձագետներ: