ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հետազոտության արդյունքների ամփոփում
Փետրվարի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում տեղի կունենա Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի 2005թ-ի հետազոտության արդյունքների ամփոփումը, հայտնում են Հայաստանում ամերիկյան դեսպանատնից:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Ֆինանսավորումը տրամադրել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNFPA):
Բացման ելույթով հանդես կգա ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:
