ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է
քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն,
կազմակերպում է «Քաղաքացիական հասարակության գնահատականը Հայաստանում տիրող
իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկում, որը տեղի կունենա
2007թ. փետրվարի 21-ին, ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցի «Բոլլ րում» սրահում:
Համաժամանակյա թարգմանությունն ապահովված կլինի:
Քննարկման այժմեականությունը պայմանավորված է նրանով, որ արդեն կա երեք կարևոր
փաստաթուղթ, կազմված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից` ԵԽԽՎ-ի
բանաձևը, Human Rights Watch-ի և Freedom House-ի զեկույցները Հայաստանի վերաբերյալ:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը» կներկայացնի երկրում
տիրող իրավիճակի իր վերլուծությունը: Քննարկումը հիմնականում կծավալվի հետևյալ
առանցքային թեմաների շուրջ` մարդու իրավունքներ, կոռուպցիա, մամուլի և խոսքի
ազատություն, ժողովրդավարական ինստիտուտներ:
