Ֆոտոլրագրության մրցույթ

ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը, Այռեքսը (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ), ՄԱԿ-ի
զարգացման գրասենյակը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են ֆոտոլրագրության
մրցույթ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը թափանցիկ և արդար
ընտրությունների կարևորության մասին: Ֆոտոլրագրողները կարող են ներկայացնել
մրցույթի պահանջները բավարարող և արդար ընտրությունների անցկացման կարևորությունը
լուսաբանող իրենց աշխատանքները: Յուրաքաչյուր ամիս կհայտարարվի առանձին թեմա: Անկախ
փորձագետների հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները:

Առաջին մրցույթի թեման է` Ընտրողների հաշվառումը Հայաստանում:

Ենթաթեմաներ` համայնքային հաշվառման նախաձեռնություններ, հումոր, կոնֆլիկտ,
հաշվառման ընթացք

Ժամանակացույց

Փետրվարից սկսած յուրաքանչյուր ամիս լավագույն լուսանկարները կցուցադրվեն Երևանի
կենտրոնում` Աբովյան փողոցում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և
մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության հարևանությամբ,
նաև ՄԱԿ-ի գրասենյակի նախասրահում:

Մրցույթը կավարտվի մայիսի 3-ին, երբ «ամսվա լուսանկարները» կներկայացվեն Մամուլի
ազատության համաշխարհային օրվա ցուցահանդեսին:

Պահանջներ

Մրցույթին կարող է մասնակցել ստորև բերված պահանջները բավարարող յուրաքանչյուր
անհատ:

  • Լուսանկարները չպետք է քաղաքականացված լինեն
  • Լուսանկարները պետք է տպագրված լինեն տպագիր կամ էլեկտրոնային մամուլում:
    Լուսանկարի հետ հարկավոր է ներկայացնել նաև հրատարակության տպագիր օրինակը կամ
    էլեկտրոնային էջի լուսանկարը
  • Լուսանկարները պետք է արված լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում` մրցույթի
    մեկնարկից ոչ շուտ
  • Լուսանկարները պետք է ներկայացվեն տպված A4 ձևաչափով նաև CD/DVD կրիչի վրա, որտեղ
    պետք է լինեն նաև ֆոտոլրագրողի տեղեկատու տվյալները, անունը, ազգանունը և ճշգրիտ
    ամսաթվերը, թե երբ են արվել լուսանկարները
  • Lուսանկարների թվային բոլոր տարբերակները պետք է լինեն JPEG ձևաչափով, պատկերների
    չափսը չպետք է 2592 x 1944-ից պակաս լինի, իսկ խտությունը ոչ պակաս քան 72 կետ մեկ
    մատնաչափում (dpi)
  • Լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են մրցույթի կազմակերպիչներին
  • Լուսանկարները պետք է ներկայացնել ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի գրասենյակ` Երևան Պռոշյան 10,
    0019 ՀՀ, Հեռ: (374 10) 26 83 57, 21 03 57` մինչև փետրվարի 16-ը

Մրցանակներ

Ամսվա հաղթողը կստանա 55 000 դրամ, իսկ երկրոդ տեղը զբաղեցնողը` 35 000 դրամ.
երկուսն էլ կստանան պատվավոր հուշատախտակներ Այռեքսից: Բոլոր մրցանակները պետք է
կիսվեն ֆոտոլրագրողի խմբագրի հետ:

Ցուցադրություն

Ամսվա լավագույն լուսանկարները հանրությանը կցուցադրվեն Երևանի կենտրոնում` Աբովյան
փողոցում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային
համագործակցության հայկական հասարակական կազմակերպության հարևանությամբ, և ՄԱԿ-ի
գրասենյակի նախասրահում:

Հաղթողների լուսանկարները կցուցադրվեն նաև Մամուլի ազատության համաշխարհային օրվա
ցուցահանդեսին և Ազգային պատկերասրահում: