Կազմակերպվում է էկո և պատմամշակութային արշավ

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին, կիրակի իրականացվելու է էկո և պատմամշակութային
արշավ Երևան – Արուճ (քարավանատուն, վանական համալիր) – Թալին (Կաթողիկե եկեղեցի) –
Դաշտադեմ (Քաղինի ամրոց, սբ. Քրիստափորի վանք) –Երևան երթուղով:



Արշավի մասնակցության վճարը կազմում է 4000 դրամ:



Վճարն իր մեջ չի ներառում սննդի ծախսերը: Երեխաների համար կկիրառվեն զեղչեր մինչև
50%-ի չափով:



Արշավներն իրականացվում են բարձրակարգ Ford, Mercedes և Volkswagen մակնիշի
միկրոավտոբուսներով:



Մանրամասների համար դիմել ecotour@freenet.am 
էլ.-հասցեով կամ զանգահարել (093) 81 83 59 հեռախոսահամարներով:



Ուշադրություն 1: Արշավներն իրականացվում են էկոտուրիզմի սկզբունքներով, ինչը
բացառում է պլաստիկ ամանների, բաժակների, պատառաքաղների կամ այլ նմանատիպ սպասքի
օգտագործում, առավել ևս դրանց նետում շրջակա միջավայր: Արգելվում է նաև շրջակա
միջավայր նետել ծխախոտի մնացորդները:



Ուշադրություն 2: Չմոռանաք Ձեզ հետ վերցնել Ձեր ֆոտոխցիկները