Նախագահի թեկնածու - 2008 Մոնիտորինգային հաշվետվություն

Նախագահի թեկնածու - 2008 Մոնիտորինգային հաշվետվություն

7.08.2006թ. առ 08.09.2006թ.

«Ընտրական համակարգեր» կենտրոնը օգոստոսի 7-ից նախաձեռնել է ինտերնետային նոր
օն-լայն նախագիծ` Հայաստանի Նախագահի հավանական թեկնածուների վարկանիշ – 2008:

Նախաձեռնության նպատակն է՝ ընտրություններին նախորդող 1.5 տարվա ընթացքում ՀՀ
Նախագահի հավանական թեկնածուների նկատմամբ հանրության վերաբերմունքն արձանագրելու
հնարավորություն ստեղծել:

Նախագիծը հասարակական վերաբերմունքի յուրատեսակ «զարկերակն է»:

«Նախագահ-2008» նախագիծը քաղաքական գործիչների համար հասարակական կարծիքի
հետադարձ կապի դեր կունենա: Քվեարկվող յուրաքանչյուր թեկնածու կարող է հետեւել իր
վարկանիշի դինամիկային՝ ամիս առ ամիս արձանագրելով թե կոնկրետ ժամանակահատվածում իր
գործունեությունն ինչ ազդեցություն է ունենում հասարակական կարծիքի վրա:

Իհարկե, ինտերնետ քվեարկությունն արտահայտում է միայն ինտերնետից օգտվողների
կարծիքը, ու քվեարկությանն ազատ են մասնակցել նաեւ արտերկրից: Սակայն քվեարկողների
թվաքանակի աճին զուգընթաց արդյունքներն առավել ճշգրիտ կարտացոլեն հասարակական
կարծիքը:

Կայքի ադմինիստրացիան յուրաքանչյուր ամիս կներկայացնի արդյունքները և դրանց
դինամիկան:

«Ընտրական համակարգեր» կենտրոն

www.expert.am

www.persons.am

www.exclusive.am


www.parties.am

e-mail: info@expert.am