«Ռազմական դասարաններ Հայաստանի դպրոցներում. Դեմ եվ կողմ կարծիքներ» քննարկում

Օգոստոսի 2-ին, ժ. 14:00



Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը /IWPR/
օգոստոսի 2-ին ժամը 14.00 –ին հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ռազմական դասարաններ
Հայաստանի դպրոցներում. դեմ և կողմ կարծիքներ» թեմայով
քննարկմանը:



Քննարկման առիթը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան
լրատվական ծառայության հրատարակած «Հայ աշակերտները նոր գիտելիքներ են նվաճում»
հոդվածն է, և այն փաստերը, որ հավաքագրել է հոդվածագիր Գեղամ Վարդանյանը: Համաձայն
հոդվածում առկա փաստերի, Հայաստանի 11 մարզերի 11 դպրոցներում նախատեսվում է բացել
հատուկ թեքումով ռազմական դասարաններ, որտեղ բարձր դասարանների երեխաները
ռազմագիտություն են անցնելու ավելի խորացված հիմունքներով: Այժմ արդեն նմանատիպ մի
ծրագիր իրականացվում է Երևանի թիվ 99 դպրոցում:



Քննարկմանը մասնակցելու են հասարակական, միջազգային կազմակերպությունների, ՀՀ
կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ:



Քննարկման խոսնակներն են. Գեղամ Վարդանյան /Ինտերնյուս/, Էմիլ Սահակյան /Յունիսեֆ/
, Ստեփան Սաֆարյան /Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի
հետազոտական բաժնի տնօրեն/:



Քննարկումը տեղի կունենա Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի
հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում` Եզնիկ Կողբացի 39:



Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել` +37410 53 92 04