«ՀՌԿԿ-Հայաստանի ռեսուրսները. առցանց շտեմարաններ» թեմայով սեմինար-հանդիպում

ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնի շահառուների համար կազմակերպվող հերթական կողմնորոշիչ
սեմինար-հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին, ժամը 15:00-16:00:

Թեման` «ՀՌԿԿ-Հայաստանի ռեսուրսները. առցանց շտեմարաններ»

Արդեն ավանդական դարձած ՀՌԿԿ-Հայաստանի կողմնորոշիչ սեմինարին կներկայացվեն
կենտրոնում առկա ռեսուրսները և դրանցից օգտվելու կարգը, ինչպես նաև այս անգամ
հատուկ ուշադրություն կդարձվի Global Development Finance Online, World
Development Indicators Online և EBSCOHost էլեկտրոնային շտեմարաններից օգտվելուն,
կբացահայտվեն դրանցից գրագետ որոնման ձևերը:

Սեմինարը կվարեն ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնի տեղեկատվության մասնագետ/գրադարանավար
Գոհար Խաչատրյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, տեխ. գիտ. թեկնածու
Սերգեյ Բարխուդարյանը:

Խնդրում ենք Ձեր մասնակցելու մտադրության մասին հայտնել մինչև սույն թվականի
հուլիսի 30-ը, ժամը 18.00, 58-13-30 կամ 58-14-50 հեռախոսահամարներով կամ
crrcnews@crrc.am էլեկտրոնային
հասցեով:

Ե՞րբ 2006 թ., հուլիսի 31-ին, ժամը 15:00-16:00

Որտե՞ղ ՀՌԿԿ-Հայաստան կենտրոն, Աբովյան 52, Երևանի պետական համալսարանի VI
մասնաշենքի III հարկ, սենյակ 305