Բաց կոդով ծրագրերի օգտագործմանը նվիրված կլոր սեղան

Հունիսի 21-ին տեղի կունենա Հայաստանում Բաց կոդով համակարգչային ծրագրերի /Open
Source Software/ օգտագործման եւ պետական, ուսումնական ու հասարակական կազմակերպությունների
համապատասխան քաղաքականության ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը եւ
քննարկմանը նվիրված կլոր սեղան:

Ընտրանքային ուսումնասիրությունը կատարվել է «Մամուլի աջակցության ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»
հասարակական կազմակերպության «Տեղեկատվության իրավունքի եւ քաղաքականության
կենտրոնի» կողմից՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության
աջակցությամբ: Ուսումնասիրությունը նպատակ է հետապնդել Հայաստանում բաց կոդով
ծրագրերի հիման վրա ստեղծված ծրագրային փաթեթների կիրառման մակարդակի բացահայտման
հանրային հատվածում, ներառյալ պետական կառույցները, ուսումնական հաստատությունները
եւ գիտահետազոտական ինստիտուտները:

Հետազոտությունը նաեւ ներառել է ներկայումս Հայաստանում գործող կամ մշակման փուլում
գտնվող քաղաքականությանն առընչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը, այդ թվում
վերոնշյալ հաստատություններում համապատասխան համակարգչային ծրագրային փաթեթների
ներդրման եւ օգտագործման կարգավորման ռազմավարություններին: Կատարված
ուսումնասիրությունները կենտրոնացել են նաեւ հանրային հատվածում համակարգչային
սարքավորումների վերազինման եւ վեջիններիս ծրագրային ապահովման թարմացման
խնդիրներին հատկացվող ֆինանսական աղբյուրներին:

Ուսումնասիրության ներկայացումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 21-ին,

ք.Երեւան, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում՝ ժ.16.00 - 18.00։

Պատասխանատու անձ՝

Արտակ Գարոյան

/բջջ. 091403464/

հեռ։ 010583620

ֆաքս։ 010569041

E-mail: artak@internews.am

Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն