Փորձագետների կարծիքով մայրաքաղաքում խիստ բարձր են անապատացման ռիսկերը

Հունիսի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա կլոր սեղան / քննարկում
նվիրված Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

Ելույթ ունեցող մասնագետ/փորձագետների կարծիքով մայրաքաղաքում խիստ բարձր են
անապատացման ռիսկերը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» (ՀԿՄԶ) ասոցիացիան / ՄԱՇՄԾ (UNEP) ազգային
կոմիտեն ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) աջակցությամբ ներկայումս պատրաստում
է Երևան քաղաքի էկոլոգիական իրավիճակին նվիրված զեկույց:

Աշխարհ. գիտ. դոկտ. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա/ ՄԱՇՄԾ(UNEP)
ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը Երևան քաղաքում անապատացման ռիսկերի
մասին ասում է. «Հավաքած համապատասխան նյութերի հիման վրա մենք ստիպված ենք
արձանագրել, որ վերջին տարիներին իրականացվող քաղաքաշինական քաղաքականության
հետևանքով մայրաքաղաքում խիստ բարձրացել են անապատացման ռիսկերը: Կատարված
սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքի բնակիչները
նույնպես հստակ գիտակցում են այդ փաստը»:

Տիկ Դանիելյանը նշում է նաև, որ կանաչ տարածքների կտրուկ կրճատումը, կառուցապատման
անընդհատ խտացումը, ավտոտրանսպորտի միջոցների քանակի աճի հետ մեկտեղ վերածում են
Երևանը, հատկապես քաղաքի կենտրոնը, էկոլոգիական աղետի գոտու: Պաշտոնական տվյալների
համաձայն վերջին 2 տարիների ընթացքում, գրեթե ամբողջ գարուն-ամառ-աշուն
ժամանակահատվածում, քաղաքում գրանցվում է ֆոտոքիմիական սմոգ (թունամշուշ):

ՀԿՄԶ Ասոցիացիան պնդում է, որ անհրաժեշտ է ստեղծել Երևան քաղաքի էկոլոգիական
հիմնախնդիրների լուծմանը նվիրված հատուկ հանձնաժողով բոլոր շահագրգիռ կողմերի՝ ՀՀ
Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, քաղաքապետարանի, թաղապետարանների և քաղացիական
հասարակություն ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

UNITED NATIONS THE SECRETARY-GENERAL  Message
On The World Day To Combat Desertification And Drought


17 June 2006