Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ

Գորիսի Ուսուցիչների Միություն հասարակական կազմակերպությունը (ԳՈՒՄ ՀԿ)
Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի շրջանականերում (CASP)
հայտարարում է դիմում-հայտերի հավաքագրում` շահերի պաշտպանության ոլորտում Սյունիքի
և Վայոց Ձորի մարզերում գործող ոչ պետական, շահույթ չհետապնդող
կազմակերպություններից /ՀԿ, հիմնադրամ, իրավաբանական անձանց միություններ, և այլն/:
Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը ֆինանասավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի
(USAID) և իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության
կողմից:

Սույն ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն հանդիսանում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի
համագործակիցը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում:

Նախատեսվում է տրամադրել մինչև 15 (տասնհինգ) դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրի գումարը չի կարող գերազանցել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամը: Ակնկալվում է, որ դիմորդ
կազմակերպությունը կունենա դոնորից հայցվող գումարի առնվազն 20%-ի չափով ներդրում: Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 12(տասներկու)ամիսը և պետք է ավարտվի մինչև 2007թ. սեպտեմբերի 30-ը:

I. Դրամաշնորհների Նպատակներն են`

Աջակցել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի շահերի պաշտպանության տեղական
նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը` իրենց նպատակներին և առաքելությանը համապատասխան:

Նպաստել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի տեղական ոչ պետական շահույթ չհետապնդող
կազմակերպություններից շահերի պաշտպանության կարողությունների զարգացմանը.

II. Մասնակցության չափանիշները

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող, ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, իրավաբանական անձանց
միությունները կամ դրանց մասնաճյուղերը, որոնք ունեն առանձին կնիք, բանկային հաշիվ
և որոնց իրավաբանական հասցեները գտնվում են նշված մարզերում:

Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և իրավաբանական անձանց միություններ,
որոնց կողմից առաջարկվող Շահերի Պաշտպանության նախաձեռնությունը նպաստում է
կազմակերպության կանոնադրական նպատակներին և խնդիրներին:

Դիմում հայտ կարող եք ձեռք բերել ԳՈՒՄ ՀԿ գրասենյակից հետեւյալ հասցեով` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս 377830, Գուսան Աշոտի
32, հեռ.` /0284/ 2- 40-00 կամ www.gumiso.am  վեբ կայքից:

Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակ` տպագիր, ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից, և էլեկտրոնային
տարբերակներով:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հասցեներով`

ՀՀ. Սյունիքի մարզ

ք. Գորիս 377830

ԳՈՒՄ ՀԿ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գուսան Աշոտ 32

Հեռ. (0284) 2 – 40 - 00, (0284) 2 – 23 - 19

ՀՀ.Վայոց Ձորի մարզ

ք. Վայք 378110, Շահումյան 80

ԳՈՒՄ ՀԿ Վայոց Ձորի

Համակարգ

ող` Շիրակ Միքայելյան

Հեռ. (0282) 2-11 - 90

Սույն դիմում-հայտի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել ԳՈՒՄ ՀԿ
նախագահ, դրամաշնորհների ղեկավար Արտաշես Տոռոզյանին`

* զանգահարելով` (0284) 2 – 40 - 00, (0284) 2 – 23 – 19 հեռախոսահամարով

* այցելելով` ԳՈՒՄ ՀԿ գրասնեյակ /ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32/

* ուղարկելով` artashes@gumiso.am  էլ փոստով

Դիմում-հայտի վերաբերյալ ստացված բոլոր հարցերը եւ դրանց պատասխանները կտեղադրվեն
www.gumiso.am  վեբ-կայքի «Հարց ու պատասխան» բաժնում, ինչպես նաեւ էլ. փոստ ցանկով
կուղարկվեն հետաքրքրված ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Դիմում-հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2006թ. հունիսի 26-ը ժամը 17:00-ն է:
Ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի: