ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի
Հայաստանի նվաճումները Եվրոպայի խորհրդին անդամակցության հինգ տարիների ընթացքում
մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և իրավունքի գերակայության վրա հիմնված
բազմակարծ ժողովրդավարության կառուցման ճանապարհին կլինեն «Հայաստանը և Եվրոպայի
խորհուրդը. անդամակցության հինգ տարի» համաժողովի գլխավոր թեման, որը կկայանա այս
ուրբաթ, մայիսի 5-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, ժամը 10:30-ից
մինչև 17:00-ը:
2001թ. հունվարի 25-ին անդամակցելով Եվրոպայի խորհրդին` մի կազմակերպության, որը
խթանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը
ամբողջ մայրցամաքում, Հայաստանի Հանրապետությունը կարևոր քայլ կատարեց դեպի
ազատություն և ժողովրդավարություն: Կազմակերպությանն անդամակցության հինգերորդ
տարեդարձը տոնելու և Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի միջև համագործակցության
վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով համաժողովին հրավիրված են կառավարության
անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության, մամուլի
ինչպես նաև միջազգային համայնքի ներկայացուցիչներ:
Համաժողովում բացման խոսքով հանդես կգա ՀՀ Ազգային ժողովի խոսնակ պրն. Արթուր
Բաղդասարյանը: Հինգ տարվա անդամակցության ձեռքբերումների և նոր հեռանկարների
վերաբերյալ հիմնական զեկույցներով հանդես կգան ՀՀ Արտաքին գործերի նախարար պրն.
Վարդան Օսկանյանը և Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն պրն.
Ժան-Լուի Լորանը: Միջխորհրդարանական հարաբերությունները կքննարկեն ԵԽԽՎ հայաստանյան
պատվիրակության անդամներ պրն. Արմեն Ռուստամյանը և պրն. Ստեփան Դեմիրճյանը: Տեղական
մակարդակում ժողովրդավարական անցման խնդիրները կներկայացնեն Տարածքային կառավարման
նախարարի տեղակալ պրն. Վաչե Տերտերյանը և Եվրոպայի տեղական և տարածքային
իշխանությունների կոնգրեսի հայաստանյան պատվիրակության ղեկավար պրն. Էմին Երիցյանը:
Ելույթներով հանդես կգան նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պրն. Արմեն
Հարությունյանը և Գլխավոր դատախազի տեղակալ պրն. Գևորգ Դանիելյանը:
Համաժողովը կամփոփի «Համագործակցության բազմաթիվ հարթությունները. Հայաստանի
ներդրումը եվրոպական չափանիշների կերտման գործընթացին» խորագրով քննարկումը, որին
կմասնակցեն Հայաստանին առնչվող Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացման ոլորտում
ներգրավված մասնագետներ:
Մամլո ասուլիսը տեղի կունենա ուրբաթ, մայիսի 5-ին, ժամը 10:00-ին
Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո սրահում:
Համաժողովը բաց է մամուլի համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի
փոխտնօրեն և արտաքին կապերի պատասխանատու
Վահագն Մուրադյանին
Հեռ. (37410) 243892
www.coe.am
