ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սոցիալական պետություն. հայեցակարգ, հայաստանյան իրողություններ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը և Գերմանական
ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ) հայաստանյան գրասենյակը հրավիրում են
մասնակցելու «Սոցիալական պետություն. հայեցակարգ, հայաստանյան իրողություններ և
հեռանկարներ» խորագրով գիտաժողովի, որը տեղի կունենա 2006թ. փետրվարի 24-26-ին,
Ծաղկաձորում, Հայաստան:
Այս երկօրյա գիտաժողովը նպատակ ունի նպաստել սոցիալական պետության հայեցակարգերի
հանգամանալից քննարկմանը, ինչպես նաև Հայաստանում դրա արմատավորման տարբերակների
առաջադրմանը:
Գիտաժողովը հնարավորություն կընձեռի հայ և գերմանացի մասնակիցներին քննության առնել
այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են սոցիալական պետության հասկացությունն ու
հայեցակարգերը, ձևավորման ընթացքը Հայաստանում, սոցիալական վերափոխումների ոլորտում
հանրության սպասումներն ու հեռանկարները: Գիտաժողովին ակնկալվում է Հայաստանի
իրավական, գործադիր և օրենսդրական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների
մասնակցությունը:
Գիտաժողովը կունենա երեք թեմատիկ նստաշրջաններ, որոնցից յուրաքանչյուրում
կքննարկվեն ներկայացված չորս ելույթներ:
Գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում արծարծվող թեմայի նկատմամբ գիտական և
մասնագիտական հետաքրքրություն ունեցող հասարակագետ գիտնականներն ու հետազոտողները,
ասպիրանտները, հետազոտական և վերլուծական կենտրոնների ու հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հայտադիմումների ներկայացման և գրանցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև հավելյալ
մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայքերը.
www.crrc.am և
www.daad.am
Գիտաժողովի կազմակերպչական հանձնախումբ
