Երևանի մշակութային և բնապահպանական օբյեկտների ոչնչացման խնդրին նվիրված Ֆորում եվ բողոքի համերգ-երթ

ՀԱՐԳԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ



Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Երևանի մշակութային և բնապահպանական օբյեկտների
ոչնչացման խնդրին նվիրված



ՖՈՐՈՒՄԻՆ

ս.թ. հոկտեմբերի 28-ին, ուրբաթ, ժամը 14:30-17:30,

Հայաստանի ամերիկյան համալսարանի 5-րդ հարկի դահլիճում.

հասցե` Բաղրամյան պողոտա 40

և

ԲՈՂՈՔԻ ՀԱՄԵՐԳ-ԵՐԹԻՆ,

ս.թ. հոկտեմբերի 29-ին, շաբաթ,

որը կսկսվի ժամը 12:00-ին Կամերային երաժշտության տան մոտ և կավարտվի Օպերայի և
բալետի թատրոնի շենքի մոտ:



1998թ. ի վեր Երևան քաղաքի կանաչ տարածքներն ավերվում են, իրենց տեղը զիջելով
սրճարաններին, ռեստորաններին, գիշերային ակումբներին, խաղասրահներին,
առանձնատներին, մեծահարուստների ու բարձրաստիճան պաշտոնյաների այլ “օբյեկտներին”:
Դրանք կառուցելիս հաշվի չեն առնվում ո’չ մշակութային ու գիտական արժեքները, ո’չ էլ
հասարակության կարծիքն ու բարոյական նորմերը: Արդյունքում` աղավաղվում է քաղաքի
ճարտարապետական տեսքը, իսկ դրա հետ մեկտեղ՝ խաթարվում բնակիչների հանգիստն ու
հոգեկան աշխարհը:



Չնայած այն փաստին որ վերոհիշյալ օբյեկտների կառուցման համար ձեռք են բերվել
համապատասխան թույլտություններ, կանաչ տարածքների կառուցապատումը ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է,
քանի որ դրանով խախտվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջները,
այդ թվում՝ ՀՀ սահմանադրությունը, միջազգային կոնվենցիաների համաձայն ստանձնած
պարտավորությունները, բնօգտագործման և բնապահպանական օրենսդրությունը,
քաղաքաշինական նորմերն ու կանոնները:



Կո՛չ ենք անում Ձեզ միանալ SOS Երևան շարժմանը, որում ընդգրկվել են հասարակական
կազմակերպություններ, մշակույթի գործիչներ և գիտնականներ:



Բարձրացնե՛նք մեր ձայնը ի բողոք համատարած անօրինականության

ու անպատժելիության: