ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրթաթոշակ Մարդու իրավունքների կենտրոնում մեկամյա մագիստրական ծրագրում ուսանելու համար
ԲՀԻՕՀՀՄ-ն ընդունում է դիմումներ ՀՀ քաղաքացիներից 2006-2007 ուսումնական տարվա OSI/FCO
CHEVENING/UNIVERSITY OF ESSEX կրթաթոշակի համար: Կրթաթոշակը շնորհվում է Մարդու
իրավունքների կենտրոնում մեկամյա մագիստրական ծրագրում ուսանելու համար: Կրթաթոշակն
ապահովում է մեկ անհատի ուսման վարձը, ճանապարհածախսը և կեցության վարձը: Ուսումն
ավարտելուց հետո ուսանողները պետք է վերադառնան Հայաստան իրենց աշխատանքը կամ
ուսումը շարունակելու պայմանով:
Դիմողները պետք է լինեն 35 տարեկանից ոչ բարձր ՀՀ քաղաքացիներ և բնակվեն
Հայաստանում, ունենան բարձրագույն կրթություն և գերազանց ակադեմիական որակավորում,
լավ տիրապետեն անգլերեն լեզվին և ունենան աշխատանքային փորձ մարդու իրավունքների
բնագավառում: Նախապատվություն կտրվի տվյալ ոլորտում աշխատող հասարակական
կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց, ովքեր անցյալում չեն ուսանել
արտերկրում:
Դիմումները ընդունվում են մինչև 2006թ. հունվարի 23-ը, ժամը 18:00-ը:
Դիմումի ձևի և լրացուցիչ տեղեկությունների համար այցելել
http://www.osi.am/applications/checklist.zip կամ դիմել ԲՀԻՕՀՀՄ-ի
գրասենյակ հետևյալ հասցեով.
Երևան, Պուշկինի 1, բն. 2
Հեռ. 54 21 19, 54 17 19, 54 39 01
Email: panaida@osi.am
Կրթաթոշակը շնորհվում է Մարդու
իրավունքների կենտրոնում մեկամյա մագիստրական ծրագրում ուսանելու համար
