ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գենդերային քաղաքականությունը բազմազգ համայնքներում. Կանադայի փորձը
ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնը սույն թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-18:00-ը հրավիրում է հերթական աշխատաժողովի.
Թեման` «Գենդերային քաղաքականությունը բազմազգ համայնքներում. Կանադայի փորձը»
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.
- Գենդերային քաղաքականության ներկա վիճակը Կանադայում:
- Գործող գենդերային ռազմավարությունները:
- Ակնառու օրինակներ` Կանայք քաղաքական կյանքում, գենդերային հիմնախնդիրները
աշխատանքային շուկայում, կրթության և առողջապահության բնագավառում: - Այլ երկրների փորձի օգտագործումը և համադրումը հայկական իրողությունների հետ:
Աշխատաժողովում դասախոսելու է և այն վարելու է փիլիսոփայության դոկտոր, տիկին
Խաթուն Թեմիսջյանը (Կանադա)
Տկն. Խաթուն Թեմիսջյանը սոցիոլոգիական փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է
Մոնրեալի համալսարանից, 1999թ: Նա հետազոտական հարուստ փորձ ունի և համագործակցելով
Մոնրեալի համալսարանի էթնիկական հարաբերությունների կենտրոնի (http://www.ceetum.umontreal.ca )
հետ, հեղինակել է մի շարք հրատարակություններ: Տկն. Թեմիսջյանը Կանադայի Հայ Կանանց
Միության /ԿՀԿՄ/ նախագահն է և Կանադայի կառավարության տրամադրած դրամաշնորհային
հետազոտական ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է կատարել «Հայ կանանց
ինտեգրացումը Կանադայում» թեմայով:
Սեմինարի աշխատանքային լեզուն հայերենն է:
Սեմինարին մասնակցելու Ձեր մտադրության մասին կանխավ տեղեկացրեք խնդրեմ մինչև
հոկտեմբերի 5-ի ժամը 18:00-ը` crrcnews@crrc.am էլ. հասցեով կամ 58-13-30 և
58-14-50 հեռախոսահամարներով:
Ե՞րբ 2005թ. հոկտեմբերի 06-ին, ժամը 14:00 - 18:00
Որտե՞ղ ՀՌԿԿ-Հայաստան կենտրոն, Աբովյան 52, Երևանի պետական համալսարանի VI
մասնաշենքի III հարկ, սենյակներ 305-307:
