ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Անձավագիտության Կենտրոնի 20-ամյակը
Հայաստանի Անձավագիտության Կենտրոնի 20-ամյակի և “Հայաստանի Քարանձավները” բազմահատորի առաջին գրքի հրատարակման առիթով Հայաստանի Անձավագիտության կենտրոնը` Հայաստանի Ճարտարագիտական Ազգային թանգարան-ինստիտուտի, Տաթև գիտակրթական համալիրի, ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հայաստանի էկոլոգիական հանդեսի օժանդակությամբ կազմակերպում է հանդիսություն:
Հրավիրում ենք բոլորին մասնակցելու մեր հանդիսություններին, որոնք տեղի կունենան Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում` հունիսի 17-ին, ժամը 17:00-ին:
Հասցեն` Կառավարության 3-րդ շենք, առաջին հարկ:
