ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հերթական հանդիպումները «ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ» ծրագրի շրջանակներում
«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտը հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացրել Տավուշի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության հետ։ Ծրագրային եռամսյակը ամփոփվեց գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց հանդիպմամբ, որի ժամանակ քննարկվեց հետագա քայլերը։
Քննարկումների նպատակն է հանրային պոպուլիստական և ծայրահեղ օրակարգերից անցում կատարել մասնակիցների համար կենսական օրակարգերի և խնդիրների։
«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության