Հերթական հանդիպումները «ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ» ծրագրի շրջանակներում

«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտը հունվար-մարտ ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացրել Վանաձորի, Իջևանի, Բերդի ՀԿ-ների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության հետ՝ Մեծամորում։ Ծրագրի հերթական տարին ամփոփվեց տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ մեծ հանդիպմամբ։

Հանդիպումների ընթացքում հիմանականում քննարկվել են ընթացող խաղաղության գործընթացը, հանրային ընկալումների այդ գործընթացների նկատմամբ, հնարավոր ակնկալիքները, անելիքները։ Քննարկվում էին նաև, թե ի՞նչ ներդրում կարող են ունենալ տարբեր սոցիալական խմբերը՝ ՀԿ-ները, նախաձեռնող խմբերը, կանայք անվտանգ տարածաշրջանի ձեւավորման գործում։

«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության