ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ «ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացրել Իջևանի, Գորիսի ՀԿ-ների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության հետ՝ Երևանում։
Մասնակիցները քննարկեցին առկա իրավիճակը եւ փորձեցին պատասխանել մի քանի հարցերի, շեշտը դնելով ոչ թե “Ո՞վ է մեղավոր”, այլ “Ի՞նչ անել” հարցին։ Քննարկվեցին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների արդի փուլի խնդիրները, արցախահայության բռնագաղթի եւ Հայաստանում նրանց լիարժեք ադապտացման հարցերը եւ մարտահրավերները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մարտահրավերների եւ զարգացման հնարավոր սցենարները։ Քննարկվեց նաև, թե ի՞նչ ներդրում կարող են ունենալ տարբեր սոցիալական խմբերը՝ ՀԿ-ները, նախաձեռնող խմբերը, կանայք անվտանգ տարածաշրջանի ձեւավորման գործում։
«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության