ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ
Մայիսի 2-6 «Հակակոռուպցիոն փորձի փոխանակում Ռումինիայի և Հայաստանի միջև» ծրագրի շրջանակներում Կովկասի ինստիտուտը և Ռումինիայի Փորձագիտական ֆորումը (EFOR) կազմակերպել էին հայկական պատվիրակության այց Բուխարեստ։
Պատվիրակության անդամների թվում էին Կովկասի ինստիտուտի, Քաղաքացիական հասարության ինստիտուտի ու մի քանի այլ ՀԿ-ների, Ազգային ժողովի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր տարբեր հանդիպումներ ունեցան Ռումինիայի պետական համապատասխան կառույցների, Խորհրդարանի, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։
Այցի ընթացքում կազմակերպվել էին նաև քննարկումներ ռումինական հեղինակավոր New Strategy Center վերլուծական կենտրոնում, որտեղ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, քննարկվող մի շարք հարցերի թվում, անդրադարձավ նաև ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացների վրա։
Ծրագիրն իրականացվեց ԱՄՆ գերմանական Մարշալի հիմնադրամի «Black Sea Trust» կազմակերպության տրամամադրած դրամաշնորհի շրջանակներում։