ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դրամաշնորհների հատկացման մրցույթ. ճգնաժամային աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (սոցիալական վերականգնում)
ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհների հատկացման մրցույթ քաղաքացիական հասարակության կառույցների համար:
Դրամաշնորհների միջոցով ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարմարեցմանը իրենց բնակության նոր համայնքներում: ՔՀԿ-ները պետք է գնահատեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների խոցելիությունը և կարիքները, մատուցեն սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայություններ։ Կոնսորցիումը (Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե, Միջազգային բանտային բարեփոխումներ, «Սոցիալական արդարություն» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություններ) նպատակ ունի ներգրավել ենթադրամաշնորհների իրականացմանը JUREMONIA ծրագրի շրջանակներում տարբեր խոցելի խմբերի հետ աշխատելու, համայնքային սոցիալական աշխատանքի, ճգնաժամային միջամտության ծրագրերում ակտիվ ՔՀԿ-ների:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>
Մրցույթին դիմած Առաջատար կազմակերպության կամ Կոնսորցիումով դիմելու դեպքում գործընկեր կազմակերպություններից մեկի անդամակցությունը Ջուրեմոնիա հարթակին կդիտվի առավելություն:
Հավելվածներ 1 և 2 _Դիմումի ձև և Գործողությունների պլան
Հավելված 4_Տեղեկանք նմանատիպ ծրագրերի իրականացման վերաբերյալ
Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով juremonia.grants@gmail.com հասցեին` մինչև 2024 թվականի հունվարի 17-ը ներառյալ ժամը՝ 12:00 (Կենտրոնական Եվրոպայի/Նիդեռլանդների ժամանակով):