ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Տուժող-իրավախախտ հաշտարարության» դասընթաց պրոբացիայի ծառայողների համար
![](https://csi.am/sites/default/files/styles/850x580scale/public/c210c236-b274-4de5-8e8a-c603b16ed8ab.jpeg?itok=U21kq1mu)
Մարտի 26-28-ը Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր «Տուժող-իրավախախտ հաշտարարության» վերաբերյալ դասընթաց։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են հաշտարարության մեթոդները և տեխնիկաները, հաշտարարի հիմնական հմտությունները և հաշտարարության գործընթացը։
Դասընթացն անցկացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական համակարգի ռազմավարության իրականացմանը» (AISPIRA) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ: