«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի մասին

«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտը հունիս-օգոստոս ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացրել Վանաձորի, Իջևանի, Բերդի ՀԿ-ների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվել են ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հնարավոր սցենարները, տարբեր սոցիալական խմբերի /ՀԿ-ներ, ակտիվիստներ, կանայք/ ներդրումները հնարավոր շահեկան սցենարին հասնելու համար։

«Ներգրավելով Հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից: