ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
8 տարի ազատազրկում Խալաֆյանին ինքնասպանության դրդելու համար

Նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում չպարզված հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը։
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը։ Ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել։
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը 2010թ. ապրիլի 13-ին գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք էր բերման ենթարկվել, որտեղ կասկածելի հանգամանքներում մահացել էր։
Ըստ պաշտոնական վարկածի Խալաֆյանը ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկվելու պատճառով ինքնասպան է եղել։ Սակայն իրավապաշտպաններն ու մահացածի հարազատները պնդում են, որ Խալաֆյանը սպանվել է։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
