ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխատատեղեր. պետական ձեռնարկություններում աշխատողները մեծ թիվ են կազմում

Ըստ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների' «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը երկրում աշխատատեղերի թվով առաջատարն է, որն ունի 7602 աշխատող:
Պետական ձեռնարկություններում աշխատողների թվով երկրորդ և երրորդ տեղում են «Հայռուսգազարդ» (5993 աշխատող) և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ները (4332 աշխատող):
Մասնավոր ընկերությունների ոլորտում հաղորդակցություն տրամադրող «ԱրմենՏել» ՓԲԸ-ն առաջատարն է իր 3210 աշխատողներով, որի հաջորդում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (3138):
Մյուս աչքի ընկնող գործատուներն են «Հայփոստը» (3127 աշխատող), «Նաիրիտը» (3022), «Ղ-տելեկոմը» (1868), «Հայջրմուղկոյուղին» (1842) և Հայաստանի ատոմակայանը (1774):
Սննդամթերքի վաճառքով զբաղվող ամենամեծ գործատուն «Սթար» սուպերմարքեթն է (1275), բանկերի մեջ' «Արդշինինվեստ» բանկը (1203), իսկ կրթական հաստատություններից առաջատարը' Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը (801):
Աղբյուր' www.armenianow.com
