ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սասուն Միքայելյանն ազատ արձակվեց

Մայիսի 27–ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկից ազատ արձակվեց Սասուն Միքայելյանը:
Նա ազատ արձակվեց համաներման մասին Ազգային ժողովի որոշմամբ:
Սասուն Միքայելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 4-ին, նա մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու մեջ եւ դատապարտվել էր 8 տարի ազատազրկման։
Source Url:
